Գարուն ա, ձուն ա արել...
[info]dan_an
Ահա թե ինչի է բնությանը հասցրել դեկտեմբերյան ու հունվարյան արեւոտ եղանակը:







Ստեփանակերտում կարգին ցուրտ է ու սառնամանիք: Դրսում -6 աստիճան է, ավտոմեքենաների ճանապարհները Ստեփանակերտում որոշ չափով բաց են /հիմնականում կենտրոնական փողոցներում/, ինչը չի կարելի ասել մայթերի մասին: Մայթերով անհնար է քայլել, եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ մարդիկ ստիպված ավտոճանապարհներով են տեղ տեղ քայլում:)))

Ստեփանակերտ, Ստեփանակերտ...
[info]dan_an
Ձմեռային Ստեփանակերտ


Արցախում պատրաստվում են Ազգային ժողովի ընտրություններին
[info]dan_an


Մի քանի ամսից Ղարաբաղում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, որին կամաց-կամաց սկսում են պատրաստվել կուսակցությունները: Կուսակցություներից որոշներն արդեն հայտարարել են ընտրություններին իրենց մասնակցության մասին: Այժմ Ղարաբաղում գրանցված է 9 կուսակցություն` ՀՅԴ-ն, Արցախի Կոմունիստական կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի Արմենական կուսակցությունը, «Սոցիալական արդարություն», «Մեր տունը Հայաստանն է», «Ազատ Հայրենիք», «Շարժում-88» եւ «Բարոյական Վերածնունդ» կուսակցությունները:

Բայց քանի որ ընտրություններն այդքան էլ հեռու չեն` որոշվել է /հստակ չգիտեմ, թե ով է որոշել/, որ մեկ կուսակցություն էլ է անհրաժեշտ: Այդ "բեռն" իր վրա է վերցրել Արցախի պետհամալսարանի դասախոս, ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Վալերի Ավանեսյանը, ով էլ ղեկավարում է անցած տարվա վերջերին ստեղծված, բայց դեռ պետական գրանցում չունեցող "Քրիստոնյա-դեմոկրատական միություն" կուսակցությունը:

Ի դեպ, նշեմ, որ ԼՂՀ ԱԺ 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական, իսկ 16-ը` մեծամասնական ընտրակարգով:

Հետաքրքիր է, այս խորհրդարանում էլ կլինեն շատ "անխոս քվեարկողներ", 5 տարվա ընթացքում ոչ մի անգամ մի խոսք չասած կամ մի հարց չբարձրացրած պատգամավորներ???

Ծառահատում` Ստեփանակերտի կենտրոնական մասում
[info]dan_an
Ծառահատում են սկսել Ստեփանակերտի կենտրոնական մասում` նախագահական նստավայրի կողքի փողոցում: Այս փողոցը շատ կանաչ ու հով փողոց էր նախկինում, սակայն այս ծառահատումից հետո երեւի երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի փողոցն իր նախկին "համբավը" ձեռք բերի: Անհասկանալի է ձմռան կեսին իրականացվող ծառահատումը, չգիտեմ, թե որքանով է դա թույլատրելի:

Նախկին ծառահատումները մայրաքաղաքում կատարվել են հիմնականում աշնանն ու գարնանը, իսկ այս անգամ այնպիսի տպավորություն է, որ վառելափայտի կարիք կա` դրա համար են ծառերը հատում: Գուցե ձմռանն էլ են նման աշխատանքներ կատարում, ես չգիտեմ:

Կադրերն արել եմ այսօր առավոտյան:










ԱՄՆ-ն կներդնի բոլոր ջանքերը` Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, բարգավաճ կյանքի համար
[info]dan_an
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այսօր մոտ 1,5 ժամանոց հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո ամերիկացի համանախագահը Արցախի հանրապետության զինանշանի եւ դրոշի ֆոնին ճեպազրույց է տվել լրագրողներին:
Մինչ հարցերին անցնելը Ռոբերտ Բրադկեն, շնորհավորելով Ղարաբաղի բնակիչներին Նոր Տարվա կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ. նա հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումից առաջ անհրաժեշտ է համարել այցելել Ղարաբաղ` լսելու ինչպես ղեկավարության, այնպես էլ բնակիչների կարծիքները: Իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը, ըստ ամերիկացի համանախագահի, տեղի կունենա գալիք շաբաթ:
Ամերիկացի համանախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմնորոշումը ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելն է: «Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս նոր տարում ԱՄՆ-ն կներդնի իր բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա խաղաղ, բարգավաճ եւ լավ կյանք»,-հավելել է նա:

Հետք









Դոնորագրման ակցիա
[info]dan_an
Այսօր Ստեփանակերտում մեկնարկեց 2000թ.հունվարի 8-ին Հայաստանում ստեծված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 10-ամյա հոբելյանին նվիրված դոնոնագրման ակցիան: Ստեփանակերտի սպայի տանը ժամը 12-ից արդեն ահագին մարդ էր հավաքվել` մասնակցելու դոնորագրման ակցիային, որն ուղեկցվում է նաեւ համերգային ծրագրով:

Ակցիայի մասնակցում էին կազմակերպիչները` ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար անձինք, լրագրողներ, ուսանողներ եւ այլն:

Դոնորագրումն Արցախում առաջին անգամ չէ կազմակերպվում. 2002-2004 թթ-ին էլ է այստեղ դոնորագրում կազմակերպվել, որի արդյունքում ռեեստրը համալրվել է 805 արցախցի կամավորներով: Ընդհանուր առմամբ, կենտրոնում դոնորագրված է 15 հազար հայ:

Ակցիանկշարունակվի մինչեւ ժամը 18-ը:








Արթուր Մեսչյան
[info]dan_an
Երեկ երեկոյան Շանթ հեռուստաալիքով ցուցադրեցին Արթուր Մեսչյանի համերգը, որի համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել նշված հեռուստաընկերությանը: Բայց դրա համար չեմ որոշել գրել, այլ պարզապես ուզում էի ապրումներս կիսել, որոնք ունեմ երեկվա եթերից հետո: Երեկ մեկ անգամ եւս համոզվեցի, թե ինչքան տաղանդավոր մարդ է Արթուր Մեսչյանը, հասկացա, որ նա միակ երգիչն է, որի երգերից ես ընդհանրապես չեմ հոգնում, թեկուզ լսում եմ ամեն օր ու շատ երկար: Անկեղծ ասած զարմանում եմ, իմ կյանքում նման բան երբեք չի եղել, բայց տարիներ շարունակ նրան եմ լսում, ու ամեն լսելուց կարծես նոր Մեսչյան եմ հայտնաբերում ինձ համար:

Երեկ հիացրեցին նաեւ նրա երկու նոր երգերը /համենայնդեպս ինձ համար նոր, քանի որ չէի լսել/, որից մեկն ինձ ավելի շատ է դուր եկել` Ահա եւ վերջ, եթե ուզում եք այցելեք http://www.arthurmeschian.com/ ու կգտնեք այդ երգը:

Քրեական պատասխանատվություն` ԼՂՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար
[info]dan_an
Օրեր առաջ այս հայտարարությունն է հնչել:

ԼՂՀ Ազգային ժողովի նիստում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նա հիշեցնելով աշխարհի մի շարք երկրներում` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու եւ Ցեղասպանությունը ժխտելու դեպքում քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդունված օրենքների մասին, անդրադարձել է նաեւ ԼՂՀ քաղաքացիների համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությանը, որում հստակ ամրագրված են ԼՂՀ սահմանները եւ տարածքային ամբողջականությունը:

«Խոսքս ուղղում եմ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջմամբ կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որովհետեւ դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»

Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել
[info]dan_an
«Մենք Արցախի տարածք ասելով հասկանում ենք Սահմանադրությամբ ամրագրված ներկայիս փաստացի տարածքները»,-այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեc ԼՂՀ վարչապետ, արդեն «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը` ընդգծելով, որ չեն պատրաստվում տարածքների զիջման:

Արա Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ կառավարության ծրագրերը` Քարվաճառում բազմաբնակարան շենքերի շինարարության, Խաչենում ջրամբարի կառուցման, Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածի, Վարանդա ջրամբարի վերակառուցման, ոռոգման համակարգի զարգացման, առաջիկայում Կովսականի դպրոցի վերանորոգման եւ այլ աշխատանքների հետ կապված, հենց վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ հանձնել: «Մենք ունենք մեր տեսակետը եւ առաջնորդվելու ենք մեր սկզբունքներով»,-հավելեc նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում տարբերվում ԼՂՀ դիրքորոշումից, Արա Հարությունյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները եւս ունեն նման կարծիք /խոսքը վերանշյալ կարծիքի մասին էր-հեղ/:

«Ազատ Հայենիք» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա վարած արտաքին քաղաքականությանը, որի մի մասն է կազմում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելը, իսկ այդ սկզբունքները ենթադրում են նաեւ տարածքների հանձնում:

«ՀՀ իշխանությունները շարունակում են բանակցել, իսկ դուք պնդում եք, որ տարածքների զիջման չեք գնա, սա, Ձեր կարծիքով, դիրքորոշումների տարբերություն չի նշանակում» «Հետքի» հարցին ի պատասխան` վարչապետը, հիշեցնելով, որ մադրիդյան սկզբունքները մշակվել են ավելի վաղ` ոչ ՀՀ այսօրվա նախագահի օրոք, նշել է, որ իրենք, հաշվի առնելով ՀՀ նախագահի վերջին 20 տարվա գործունեությունը, իրավունք չունեն կասկածելու, որ նա հակահայկական կամ Արցախի հանդեպ ինչ-որ սխալ քայլ կանի:

Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին` նա շեշտել է, որ Արցախը դրանք պաշտոնապես չի ստացել, եւ այդ մասին տեղեկանում են ԶԼՄ-ներից, եւ այդ սկզբունքներն իրենց համար չեն կարող ընդունվել որպես փաստաթուղթ: Նա վստահեցրել է, որ Արցախին առաջարկվող փաստաթուղթը կընդունվի միայն ու միայն ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:

Վերջին շրջանում շրջանառվող այն լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը Ղարաբաղում սպայական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոսել է մասնավորապես Աղդամի հանձնման մասին` շանտաժի ենթարկելով նրանց, վարչապետը հերհյուրանքներ է անվանել եւ որոշ մարդկանց ձեռնտու հայտարարություններ: Նա միաժամանակ ընդգծել է, որ հենց նույն Սերժ Սարգսյանի առաջարկությամբ է հիմա վերակառուցվում Մարտակերտ-Աղդամ ճանապարհը:

Hetq

Азербайджанские СМИ выдают фотографии убитых грузинских солдат за армянских военнослужащих
[info]dan_an


Очередную глупую провокацию затеяли азербайджанские СМИ. В своем стремлении сорвать процесс урегулирования карабахского конфликта, Баку идет на все тяжкие, не гнушаясь откровенной подтасовки.

Накануне ряд азербайджанских информационных агентств сообщил о перестрелке на Агдамском направлении линии соприкосновения в зоне карабахского конфликта. По данным азербайджанских источников, изначально распространенных со ссылкой на неофициальный источник, якобы, во время перестрелки были убиты пять армянских военнослужащих, тогда как с азербайджанской стороны был ранен лишь один человек.

Министерство обороны Нагорного Карабаха официально опровергло данную информацию.

Азербайджанская сторона решила заправить откровенную дезинформацию якобы фактами и опубликовала фото «убитого» армянского военнослужащего. В частности это сделал провокационный ресурс Vesti.az. Однако, как оказалось, на фотографии изображен один из кадров войны августа 2008 года — убитый грузинский солдат. В этом можно убедиться, просмотрев фоторепортаж на официальном сайте Компартии РФ.

Новости Армении - NEWS.am

Շրջագայություն Արցախի տեսարժան վայրերով
[info]dan_an
Դադիվանք...այստեղ խոսքերն ավելորդ են....
շարունակել )

TIGRANAKERT, ARTSAKH
[info]dan_an
Գեմմա-կնիք, որը գտնվել է Տիգրանակերտում պեղումների ժամանակ: Սա վկայում է այն մասին, որ Տիգրանակերտը եղել է լուրջ ադմինիստրատիվ դերակատարություն ունեցող քաղաք:

շարունակել )

ՔԱՐՎԱՃԱՌ
[info]dan_an

ՔԱՐՎԱՃԱՌ. այստեղ շենք են կառուցում` ի պատասխան տարածքների հանձնման մասին տարբեր անհեթեթ ու դատարկ հայտարարութունների:







շարունակել )

Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմում են Հայաստանի գործընկերներին
[info]dan_an
«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը` International Alert կազմակերպության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պաշտոնական խաղաղարար գործընթացին աջակցելու նպատակով անցկացվող հասարակական ֆորումներում, համարում ենք ոչ նպատակային, քանի որ.
-մինչեւ հիմա հրապարակված չեն այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվում է խաղաղարար գործընթացը:
-կարգավորման սխեման, որը ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներին ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ վերջերս էլ հրապարակայնորեն հաստատվել է Ադրբեջանի նախագահի կողմից` «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում, հակասում են Հայաստանի հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հիմնարար շահերին»,-այս մասին նշվում է Ստեփանակերտի Ռեսուրս կենտրոնի խորհուրդի, ԼՂՀ փորձագետների խորհուրդի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից այսօր ընդունված հայտարարության մեջ, որով դիմում են Հայաստանի հանրապետության քաղաքացիական հասարակության առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել արցախցի գործընկերների դիրքորոշումը:
շարունակել )

Կոնֆերանս
[info]dan_an
Հուլիսի 8-10-ը Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կկազմակերպվի <Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ> թեմայով կոնֆերանս:

Միջացառման ընթացքում Ղարաբաղի, Հայաստանի եւ արտասահմանյան երկրների մի քանի փորձագետներ եւ քաղաքագետներ կքննարկեն <Հակամարտության կարգավորման հեռանկարները. փորձագիտական գնահատականները եւ քաղաքացիական հասարակության մոտեցումները Ղարաբաղում>, <Նոր տարածաշրջան եւ նոր ստատուս քվո` ղարաբաղյան հակամարտության շուրջ>, <Հարավային Կովկասի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ ազդեցությունները` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը> եւ Հարավային Կովկասին վերաբերող այլ թեմաներ:

У меня появился новый LiveJournal Messenger
[info]dan_an
Включил себе LiveJournal Messenger. Вот мой Windows Live ID: dan_an@livejournal.com. Подключайтесь тоже и давайте общаться.

Հայ գիտնականները կունենան բլոգներ
[info]dan_an
Հայ գիտնականներն այսուհետ կարող են իրենց աշխատանքները տեղադրել «ԱյՍիթի» ընկերության ստեղծած «TheArmenia» նորաբաց կայքում www.TheArmenia.com: Կայքի տիրույթում գրանցվելն ու գիտական աշխատանք տեղադրելն անվճար է:

Որպեսզի հայ գիտնականները տիրապետեն բլոգից օգտվելու սկզբունքներին և ծանոթ լինեն բլոգոսֆերայի աշխատանքի կազմակերպմանը, «ԱյՍիթի» ընկերությունը «Արմակադ» կազմակերպության հետ հունիսի 22-25-ը 15 գիտնականների համար անցկացրել է ակադեմիական բլոգգինգի ամառային դասընթացներ: «ԱյՍիթի» ընկերության տնօրեն Էդգար Խաչատրյանը ասում է, որ գիտական բլոգների շտեմարան-կայքը գիտնականներին հնարավորություն կտա կազմակերպել սեփական PR-ը, ինչպես նաև կխթանի արդյունավետ համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ : Կայքի քննարկումներին կարող է միանան նաև աշխարհի հայտնի գիտնականներ և ընկերություններ:

Երկու շաբաթը մեկ անցկացվող դասընթացները կշարունակվեն ողջ ամառ` հումանիտար, բնագիտական, մաթեմատիկական և այլ ոլորտների գիտնականների համար: Դասընթացներին համահայկական բնույթ տալու համար ծրագրին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Սփյուռքի նախարարությունը:

«Գիտնականների աշխատանքերը կտեղադրվեն կայքում` հիմնականում սեղմագրերի տեսքով, կաշխատենք, որ այն թարգմանվի,-ասում է Խաչատրյանը,- հեղինակային իրավունքի և տեղեկատվական անվտանգության խնդիրները կկարգավորվեն լիցենզիաների միջոցով: Կօգնենք նաև այն գիտնականներին, ովքեր համակարգչից և ինտերնետից օգտվել չգիտեն»։

www.ankakh.com
Tags: ,

Մուշկապատյան օրեր...
[info]dan_an
Մուշկապատի ձորի մորին...



Մուշկապատ, Մարտունու շրջան...
Սա միակ գյուղն է, որտեղ 2007-ի նախագահական ընտրություններում հաղթել է ոչ թե գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ` նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը...


շարունակել )

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ (PHOTO)
[info]dan_an


+++ )

BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողով
[info]dan_an
 Այսօր Ստեփանակերտում մեկնարկում է «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովը, որի բացումը պետք է տեղի ունենար ժամը 11,00-ին: Սակայն ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Ղարաբաղ էր գալիս ուղղաթիռով, պարզվում է, Սյունիքի մարզից մեքենայով է գալիս Արցախ, քանի որ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ուղղաթիռը վայրէջք է կատարել Սյունիքում:

Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 13,00-ին:

 


Home